Իրանի հետ բանակցությունների նոր փուլ եմ ակնկալում գալիք շաբաթ․ Թրամփ

ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցությունների հերթական փուլը կանցկացնի։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Axios-ին տված հարցազրույցում։
«Ես ակնկալում եմ, որ հաջորդ շաբաթ Իրանի հետ հերթական բանակցությունները տեղի կունենան»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն առաջարկվող պայմանները չեն համապատասխանում այն համաձայնությանը, որին ինքը պատրաստ է գնալ։
Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ մշտապես մտածում է Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորության մասին։ Axios-ի հարցին, թե արդյոք նա դիտարկում է հարվածների վերսկսման տարբերակը, Թրամփը պատասխանել է․ «Ես միշտ այդ մասին մտածում եմ»։











