Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին, 12-13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամի հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 9-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2021-ին՝ 27,5, օդի նվազագույն ջերմաստիճանը նույն օրը 1965-ին եղել է - 2,3 աստիճան։












