Գլխավոր Լրահոս

Մինչև 2030-ը կասեցնել կենսաբազմազանության կորուստը․ ընդունվել է Երևանյան հռչակագիրը

Մինչև 2030-ը կասեցնել կենսաբազմազանության կորուստը․ ընդունվել է Երևանյան հռչակագիրը

Երևանում ընդունվել է Երևանի հռչակագիրը, որով դրա մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ մինչև 2030 թվականը կասեցնել և հակադարձել կենսաբազմազանության կորստի գործընթացը։

Հռչակագիրն ընդունվել է «Կենսաբազմազանության առաջնորդների»՝ Leaders for Nature Summit գագաթնաժողովի շրջանակում։ Փաստաթուղթը հոկտեմբերի 16-ին ընթերցել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Հռչակագրում նշվում է, որ մինչև 2050 թվականը գլխավոր նպատակն է հասնել բնության հետ ներդաշնակ ապրելուն։

Երևանի հռչակագրով մասնակիցները պարտավորվում են ազգային մակարդակում ամրապնդել ծրագրի իրականացումը, ապահովել պետական կառույցների և հասարակության մասնակցությունը, ինչպես նաև կատարելագործել ցամաքային, քաղցրահամ ջրային, առափնյա և ծովային էկոհամակարգերի պահպանության, վերականգնման, կառավարման ու կայուն օգտագործման միջոցները։

Մասնակիցները պարտավորվում են բարելավել կենսաբազմազանության մոնիթորինգի, պլանավորման և հաշվետվողականության համակարգերը, զարգացնել տվյալների հավաքագրման մեխանիզմներն ու նպաստել գիտական հիմքով որոշումների ընդունմանը։

Փաստաթղթում ընդգծվում է նաև բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց, երիտասարդության, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության, գործարար և ֆինանսական ոլորտների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը։

«Կենսաբազմազանության կորուստը մեր ժամանակների ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Սակայն այս խնդրի լուծումը բացում է աննախադեպ հնարավորություններ՝ վերափոխելու մարդկության հարաբերությունները բնության հետ և կառուցելու ավելի կայուն, դիմակայուն և արդար ապագա»,- ասվում է հռչակագրում։


COP17-ը (Conference of the Parties/Կողմերի 17-րդ համաժողով) Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովn է, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19-30-ը։ Այն համախմբում է աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային ջանքերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում