Գլխավոր Լրահոս

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում

ԱԳ փոխնախարարն ու Շրջակա միջավայրի նախարարը՝ COP17-ի եզրափակիչ լիագումար նիստին։

ԱԳ փոխնախարարն ու Շրջակա միջավայրի նախարարը՝ COP17-ի եզրափակիչ լիագումար նիստին։

Երևանում անցկացված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ընթացքում ընդունվել է շուրջ 50 որոշում։ Համաժողովի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի գնահատմամբ՝ արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները։

Մաթևոսյանն այս մասին հայտարարել է հոկտեմբերի 31-ին՝ COP17-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ համաժողովի մասնակից երկրներին հաջողվել է համաձայնության գալ մի շարք հարցերի շուրջ, որոնք երկար տարիներ քննարկվել են, սակայն դրանց ընդունումը մինչ այս չի հաջողվել։ Նախարարը նշել է, որ որոշ հարցերի լուծման ուղղությամբ մեծ ռեսուրսներ են ծախսվել, և դրանց չընդունվելու հավանականությունը նույնպես մեծ էր։

Նախարարը նշել է, որ վերջին օրերին բանակցություններն ընթացել են բավականին լարված պայմաններում․ պատվիրակությունների անդամները գրեթե չեն քնել, սակայն շարունակել են աշխատանքը՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար։

Նախարարի գնահատմամբ՝ ընդունված որոշումները տարբեր ոլորտների են վերաբերում, սակայն բոլորն այս կամ այն կերպ ուղղված են կենսաբազմազանության պահպանությանը։


COP17-ը (Conference of the Parties/Կողմերի 17-րդ համաժողով) Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովn է, որն այս տարի անցկացվեց Երևանում՝ հոկտեմբերի 19-30-ը։ Այն համախմբում է աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային ջանքերը։

Իրադարձություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում