Գլխավոր Լրահոս

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան։ Այս մասին տեղեկանում ենք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մամլո հաղորդագրությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 10-12-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։

««Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում հաստատված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում։

Հանդիպման օրակարգը ներառում է քննարկումներ խաղաղության գործընթացի ներկա վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների ու դրանց արդյունքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջմղմանն ուղղված ջանքերին և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանյան կողմի մասնակիցներն են․

1.Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող

2.Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

3.Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն

4.Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

5.Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

6.Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

7.Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

8.Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

9.Լուսինե Խառատյան – Գրող, մշակութային մարդաբան

10.Նելլի Մինասյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ

11.Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ

12.Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

13.Էլեոնորա Սարգսյան – Խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող

14.Նաիրա Մարտիկյան – JAMnews-ի հայաստանյան գրասենյակի խմբագիր և տնօրեն

15.Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար

16.Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր և հաղորդավար

17.Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ

18.Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն

19.Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող

20.Հանրային հեռուստաընկերության օպերատոր

Ադրբեջանական կողմի մասնակիցներն են․

1.Ֆարհադ Մամեդով – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, համակարգող

2.Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն

3.Ռամիլ Իսկանդարլի – Ադրբեջանի ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ

4.Քամալա Մամեդովա – First News Media-ի (1news.az) գլխավոր խմբագիր

5.Ֆուադ Աբդուլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար խորհրդական

6.Դիլարա Աֆանդիևա – Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպանության միության, Կանանց խաղաղության և անվտանգության կենտրոնի ղեկավար

7.Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի գիտաշխատող

8.Զաուր Շիրիև – «Քարնեգի Ռուսաստան-Եվրասիա» կենտրոնի հրավիրյալ փորձագետ

9.Ռաուֆ Աղամիրզաև – Տրանսպորտի ոլորտի փորձագետ, Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ

10.Գյուլբանիզ Գանբարովա – «Ադրբեջանի գյուղաբնակ կանանց ասոցիացիա» հասարակական միավորման նախագահ

11.Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» հասարակական միավորման նախագահ

12.Սանան Ռզաև – CBC հեռուստաընկերության հաղորդավար

13.Էմին Ալիև – Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

14.Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրենի տեղակալ

15.Այթան Գահրաման – Բաքվի միջազգային մուլտիկուլտուրալիզմի կենտրոնի խորհրդական

16.Իլյաս Հուսեյնով – Քաղաքական վերլուծաբան

17.Գյուլշան Ախունդովա – «Կանայք, զարգացում, ապագա» հասարակական միավորման նախագահ

18.Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի աշխատակից

19.Օրխան Ամաշով – AnewZ-ի գլխավոր խմբագրի տեղակալ և հաղորդավար

20.Եգանա Հաջիևա – Մամուլի խորհրդի վարչության անդամ


Փետրվարի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան էին ժամանել ադրբեջանցի փորձագետները։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-22-ը, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին Բաքու այցելել: Այդ ժամանակ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ որոշում է կայացվել նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Առաջինն ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան: Նրանց հետ հանդիպել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում