Գլխավոր Լրահոս

«Արտեմիս II» տիեզերանավը Լուսնից վերադարձել է Երկիր

«Արտեմիս II» տիեզերանավը Լուսնից վերադարձել է Երկիր

ՆԱՍԱ-ի «Արտեմիս II» տիեզերանավն անվտանգ վերադարձել է Երկիր՝ ավարտելով Լուսնի շուրջը տասնօրյա ճանապարհորդությունը: Կես դարյա դադարից հետո սա առաջին թռիչքն էր Լուսնի շուրջ:

«Օրիոն» տիեզերանավը վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։

Տիեզերանավի անձնակազմում ընդգրկվել են տիեզերագնացներ Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Կոխը և Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։

Տիեզերանավը 13 րոպե տևած վայրէջքի ընթացքում մեծ արագությամբ մտել է մթնոլորտ և տաքացել մինչև 2,760 աստիճան Ցելսիուս։

Բարձր ջերմաստիճանի պատճառով առաջացած պլազմային շերտը կարճ ժամանակով ընդհատել է կապը անձնակազմի հետ։

Պարաշյուտների բացվելուց և արագության նվազումից հետո Orion-ը վայրէջք է կատարել օվկիանոսում։

Վերականգնողական խմբերը դուրս են բերել տիեզերագնացներին, որոնց առողջական վիճակը գնահատվում է լավ։

NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը հայտարարել է, որ գործակալությունը պատրաստ է տիեզերագնացներին Լուսին ուղարկելու հետագա առաքելություններին։

«Արտեմիս II»-ի առաքելությունը մեկնարկել էր ապրիլի 1-ին Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից՝ Space Launch System հրթիռով։ Սա Orion տիեզերանավի առաջին մարդատար թռիչքն էր ու Apollo ծրագրից ի վեր մարդկանց առաջին արշավախումբը դեպի խորը տիեզերք։

Ապրիլի 6-ին տիեզերանավը պտույտ է կատարել Լուսնի շուրջ՝ հեռանալով Երկրից ավելի քան 400 հազար կիլոմետրով։

«Արտեմիս II» առաքելությունը դարձավ դեպի Լուսին առաջին արշավախումբը 1972-ի դեկտեմբերին իրականացված Apollo 17 ծրագրից ի վեր։

Թեմա

Կազմակերպություն

Իրադարձություն

Օբյեկտ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում