Գլխավոր Լրահոս

Իսլամաբադում գտնվող Իրանի պատվիրակությունն ունի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու լիազորություններ.NYT

Իսլամաբադում գտնվող Իրանի պատվիրակությունն ունի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու լիազորություններ.NYT

Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ կայանալիք բանակցություններին Իրանի պատվիրակությունը լիազորված է վերջնական որոշումներ կայացնելու և պարտավոր չէ լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել Թեհրանի հետ։ Այս մասին հաղորդել է The New York Times՝ հղում անելով Իսլամական Հանրապետության պատվիրակության երեք բարձրաստիճան աղբյուրների։

Նրանց խոսքով՝ Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին տվել է «գործարք կնքելու կամ խզելու լիազորություններ»։

Ուրբաթ գիշերը Ղալիբաֆի իրանական պատվիրակությունը ժամանել է Պակիստանի մայրաքաղաք։ Նրա կազմում են Կենտրոնական բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմմատին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Ապրիլի 8-ին Իրանը երկշաբաթյա հրադադարի համաձայնության է հասել Միացյալ Նահանգների հետ:

Այս համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զերծ է մնում իրանական քաղաքակրթության ոչնչացման սպառնալիքից և երկու շաբաթով «կկասեցնի» Իրանի վրա հարձակումները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում