Գլխավոր Լրահոս

Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար

Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար:

«Եվս 312 հնդիկ ձկնորս անվտանգ կերպով տարհանվեցին Իրանից Հնդկաստան՝ Հայաստանի միջոցով։ Շնորհակալություն Հայաստանի կառավարությանը և իմ ընկերոջը՝ Արարատ Միրզոյանին, որ դա հնարավոր դարձրին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Սուբրամանյամ Ջայշանկարին.

«Իմ սիրելի ընկեր Սուբրամանյամ Ջայշանկար, Հայաստանի և Հնդկաստանիմիջև բարեկամությունը միշտ ամուր է եղել, այդ թվում՝ ճգնաժամային ժամանակներում, և ես վստահ եմ, որ մենք դեռ ականատես կլինենք այս գործընկերության շատ ավելի դրսևորումների»,- X-ում գրել է Միրզոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում