Գլխավոր Լրահոս

Արթուր Դանիելյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ

Արթուր Դանիելյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Համապատասխան որոշումը դատարանը կայացրել է նոյեմբերի 25-ին՝ Դանիելյանի գործով առաջին դատական նիստում։

Դանիելյանը հոկտեմբերի 7-ին ձերբակալվել և նույն օրը երկու ամսով կալանավորվել էր։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քրեական վարույթը վերաբերում էր տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելուն։

Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նույն օրը հայտնել էր, որ մեղադրանքը լրացվել է խուլիգանության մի քանի դրվագով, որոնք բոլորը վերաբերում են ֆեյսբուքյան գրառումներին։ Փաստաբանի խոսքով՝ Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ֆեյսբուքյան գրառմամբ Ազգային անվտանգության ծառայությունն արատավորելու համար։

Ձերբակալությունից մոտ 12 ժամ առաջ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ում վիրավորական արտահայտություն էր օգտագործել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ անդրադառնալով Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների հնարավոր փոխանակման վերաբերյալ վարչապետի մեկնաբանությանը։

Հոկտեմբերի 9-ին քաղաքացիական հասարակության 11 կազմակերպություն համատեղ հայտարարությամբ պահանջել էր վերացնել Դանիելյանի կալանքը և դադարեցնել արտահայտման ազատության իրացման հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Հայտարարության հեղինակները կալանավորումը գնահատել էին որպես առերևույթ անօրինական, անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում