Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ապրիլի 10-ի ողբերգական վթարից տուժած փոքրիկներին։
Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեխաները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր:
«Երեխաները գտնվում են մեր բժիշկների հսկողության և ուշադրության տակ:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում փոքրիկներին,մայրիկին, մյուս տուժածներին, համբերություն` հարազատներին»,- գրել է նախարարը:
Ապրիլի 10-ին Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել: Բախվել էին «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել էր բժշկական կենտրոն։












