Գլխավոր Լրահոս

Անկարան հսկայական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար․ Ֆիդան

Անկարան հսկայական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար․ Ֆիդան

«Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար»,- այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք սահման ունենք Կովկասում, և այնտեղի պատերազմներն ու անկայունությունն ազդում են մեզ վրա։ Ուստի մենք լուրջ ջանքեր ենք գործադրում այնտեղ կարգուկանոն և անվտանգություն հաստատելու համար։ Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն՝ հավասարման մեջ պահելով տարածաշրջանի երկրներին և գլոբալ տերություններին, որպեսզի այնտեղի թեժ հակամարտությունը չազդի Թուրքիայի վրա»,- ասել է Ֆիդանը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններին՝ Ֆիդանը նշել է, որ թեև կողմերն ի սկզբանե հանդես են եկել մաքսիմալիստական դիրքերից (ինչը բնական է բանակցություններում), երկու կողմն էլ անկեղծորեն շահագրգռված են հրադադարով։

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ 15 օրում վերջնական համաձայնության հասնելը իրատեսական չէ: Ավելի հավանական է լրացուցիչ 45 կամ 60-օրյա հրադադարի տարբերակը։ Նա նախազգուշացրել է, որ եթե միջուկային հարցը, հատկապես ուրանի հարստացումը, վերածվի «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքով պայմանի, գործընթացը կկանգնի լուրջ խոչընդոտների առաջ:

Ֆիդանը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին՝ մեղադրելով նրան բանակցությունները միտումնավոր տապալելու և տարածաշրջանային էքսպանսիոնիզմի մեջ։

Իսրայելը, ըստ Ֆիդանի, Լիբանանում կրկնում է «Գազայի սցենարը»՝ ավերելով ենթակառուցվածքները և տեղահանելով ավելի քան մեկ միլիոն մարդու՝ պահանջելով Լիբանանի բանակից անել մի բան, ինչն անհնար է՝ զինաթափել «Հեզբոլլահը»։ Սիրիայում նույնպես Իսրայելը հետաձգված, բայց վտանգավոր քաղաքականություն է վարում՝ սպասելով հարմար պահի իր նպատակներն իրագործելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում