Հոկտեմբերի 9-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են արտգործնախարարությունից։
Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։












