Գլխավոր Լրահոս

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հեռանկարները

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հեռանկարները

Քննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական և ներդրումային գործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովը հանդիպման ընթացքում նշել են, որ վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերություններում արձանագրվել է դրական դինամիկա, սակայն առկա ներուժը դեռևս ամբողջությամբ չի իրացվել։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու քայլերը երկկողմ ապրանքաշրջանառության ընդլայնման ուղղությամբ՝ փոխշահավետ և հավասարակշռված հիմքով։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես հայկական որակյալ արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ դեպի Ղազախստան, այնպես էլ հայկական շուկայում պահանջարկ ունեցող ղազախական ապրանքների ներմուծման ընդլայնմամբ։

Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային գործակցության խորացման հնարավորություններին։ Այս համատեքստում ներկայացվել են Հայաստանում գործող պետական աջակցության գործիքները, որոնք հասանելի են նաև Հայաստանում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, այդ թվում՝ վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում, ներդրումների խթանման ծրագրեր, արտահանման աջակցության մեխանիզմներ, արտադրանքի սերտիֆիկացման աջակցություն և այլ ոլորտային գործիքներ։

Կողմերը գործակցության հեռանկարային ուղղություններ են դիտարկել առևտրի, ներդրումների, լոգիստիկայի, թվայնացման, թեթև արդյունաբերության, ագրոպարենային ոլորտի և վերամշակման բնագավառներում։ Այս համատեքստում ընդգծվել է Ղազախստանից ցորենի ներմուծման ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ նոր ուղիների զարգացման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացման և տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում