Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը նշեց, որ այցի ընթացքում հանդիպումներ կլինեն Վրաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ապրիլի 14-20-ը), ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը (ապրիլի 14-20-ը) և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը (ապրիլի 14-20-ը):












