Գլխավոր Լրահոս

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի նկատմամբ

Բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ ծառայություն։ Երկու անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

«ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել էր, որ բարեգործության արգելքի խախտման հիմքով բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

«Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չունենք։ Մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են»,- ասել էր Մելոյանը:

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում