Գլխավոր Լրահոս

«Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում․ Մովսիսյան

«Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում․ Մովսիսյան

«Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ անդրադառնալով  Տիգրան Պասկևիչյանի ստեղծած «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրության արգելքի մասին հայտարարություններին։

«Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։

Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։

Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»,- գրել է Մովսիսյանը։

Հանրային հեռուստաընկերությունը հայցով դիմել էր դատարան։ Դատարանը բավարարել էր ֆիլմի օգտագործումն ու տարածումը արգելելու մասին Հանրային հեռուստաընկերության հայցը։

Հայցվորը պահանջում էր «արգելել ֆիլմի տարածումը, բնօրինակները վարձույթով տալը, բնօրինակի կամ օրինակների փոփոխությունը, թարգմանումը, վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, հաղորդումը հանրությանը, հրապարակային կատարումը, հաղորդումը մալուխով, հեռարձակումը և վերահեռարձակումը»։

«Ասում են՝ մենք փող ենք տվել, մենք էլ առել ենք։ Ես էլ դատարանում ասում էի՝ եթե Հանրայն հեռուստաընկերության փոխարեն որևէ մասնավոր հեռուստաընկերություն լիներ, ես միանգամից կընդունեի իմ սխալը և կասեի հաջողություն, կարող եք դատը չշարունակել»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր ֆիլմի հեղինակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում