Գլխավոր Լրահոս

ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվն աճել է․ նախարար

ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվն աճել է․ նախարար

2025-ին նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի, որից 19,367-ը եղել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձիք։

«Մենք քաղաքացիության շնորհման աճ ունենք 2024-ի համեմատ, որովհետև այլ երկրների քաղաքացիները, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները, ազգությամբ հայերը դիմում եմ քաղաքացիություն ստանալու համար։ Դադարն անցած տարվա կտրվածքով եղել է 4367։ Վերջին տարիներին մենք չենք նկատում կտրուկ անկում, կամ կտրուկ ավելացում դադարների»,- հայտնել է նախարարը։

Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացիության շնորհման տեսանկյունից աճ կա, ինչը փաստում է, որ ՀՀ-ն գրավիչ պետութուն է դառնում թե՛ ազգությամբ հայերի համար, որոնք այս պահին չունեն ՀՀ քաղաքացիություն, թե՛ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի և օտարերկրյա այլ պետության ներկայացուցիչների համար։

Անդրադառնալով շահարկումներին, թե պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, նախարարը նշեց, որ 2025-ին քաղաքացիություն ստացածների թիվը եղել է 19,367, բայց Լեռնային Ղարաբաղից տեղահանված 36,676 անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, որից մի հատվածը եղել է անձնագրավորման ռեժիմով, մյուս մասը՝ նախագահի հրամանագրով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում