Դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։ «Զվարթնոց» օդանավակայանից ուևորներին զգուշացնում են՝ նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։
«Չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,- հայտնում են օդանավակայանից։












