Գլխավոր Լրահոս

Սահմանադրության տեքստը պատրաստ չէ հրապարակման համար․ նախարար

Սահմանադրության տեքստը պատրաստ չէ հրապարակման համար․ նախարար

Սահմանադրության տեքստը պատրաստ չէ հրապարակման համար։ Այս մասին ապրիլի 17-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Չհրապարակելը նշանակում է մի բան, որ դեռ հրապարակման համար պատրաստ չէ։ Տեքստը պատրաստ է, դրված է քննարկումների, կորոշվի երբ է հրապարակվելու»,- ասել է նախարարը։

Նախարարը փետրվարի 4-ին 2025-ի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի և հրապարակման ենթակա կդառնա արդեն մարտին։

Ըստ նախարարի՝ բավարար ժամանակ դեռևս չի եղել Սահմանադրության տեքստը յուրացնելու, համապատասխան առաջարկներ անելու համար, որոնք միտված են լինելու դրա փոփոխությանը, լրամշակմանը։

«Տարակարծություններ միշտ կան, որովհետև մեկանձնյա որոշումներով առաջ չենք շարժվելու։ Սահմանադրությունն այդ ծավալով անհնար է, որ տարակարծություններ չլինեն»,- ասել է Գալյանը։

Նախարարի խոսքով՝ քննարկվել է տեքստը մաս-մաս հրապարակելու տարբերակը, բայդ դեռ որոշում չկա։

***

2025-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում