Գլխավոր Լրահոս

Սամվել Կարապետյանի 17 աջակից է ձերբակալվել

Սամվել Կարապետյանի 17 աջակից է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ Հակակոռուպցիոն դատարանի տարածքից 17 անձ է բերման ենթարկվել և ձերբակալվել։ Նրանք երթով Թբիլիսյան խճուղիուվ շարժվում էին դեպի Հակակոռուպցիոն դատարան։

Երթի ընթացքում Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքաշուկ է սկսվել։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»,- այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Այսօր՝ ապրիլի 17-ին, Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

․․․

2025-ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Նա կալանավորվեց հունիսի 18-ին։ Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով: Մարտի 14-ին Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվել էր։

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում