Գլխավոր Լրահոս

Ոստիկանության ծառայողները կկարողանան օգտվել արտոնյալ հիփոթեքային ծրագրերից

Ոստիկանության ծառայողները կկարողանան օգտվել արտոնյալ հիփոթեքային ծրագրերից

Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական բեռի էական թեթևացմանը։

Կարգավորումները տարածվելու են Ոստիկանության բոլոր ծառայողների վրա։

Օրենքով սահմանված լիազոր նորմի շրջանակներում Կառավարության որոշմամբ կսահմանվի ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները, որով կնախատեսվեն որոշակի առաջնահերթություններ՝ հաշվի առնելով ծառայության վայրը, սոցիալական վիճակը և այլ գործոններ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում