Գլխավոր Լրահոս

Նուբարաշենի աղբավայրում բիոգազի կուտակման հետևանքով է պայթյուն եղել․ երկու տուժած կա

Նուբարաշենի աղբավայրում բիոգազի կուտակման հետևանքով է պայթյուն եղել․ երկու տուժած կա

Նուբարաշենի աղբավայրում ապրիլի 18-ին պայթյուն է տեղի ունեցել։ Աղբավայրի տնօրենն ու մի աշխատակից տեղափոխվել են հիվանդակոց։

Պայթյունը տեղի է ունեցել Նուբարաշենի աղբավայրում գտնվող սանհանգույցի կոյուղագծում բիոգազի կուտակման հետևանքով՝ այն բանից հետո, երբ տնօրենը վառել է սանհանգույցի լույսը։

Աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը։

«Երկուսի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։  15%  մաշկի ախտահարում կա՝ ձեռքերի և դեմքի շրջանում: Կարևորը շնչառական օրգանները ախտահարված չեն, մաքուր են»,- հայտնել է Դավիթ Կարապետյանը։  

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- հայտնել են կոմիտեից։

Կազմակերպություն

Տեղադրություն

Իրադարձություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում