«Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլի ծրագրեր չունի». ապրիլի 20-ին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղայեին մամուլի ասուլիսին։
Իրանցի պաշտոնյան մեղադրել է Միացյալ Նահանգներին հրադադարը խախտելու մեջ։
Իրանական կողմը հրադադարի խախտում է համարում ապրիլի 19-ին ամերիկյան ուժերի կողմից Իրանի դրոշի ներքո նավարկող նավի առգրավումը, ինչպես նաև Պարսից ծոցը շրջափակման մեջ պահելու Միացյալ Նահանգների քաղաքականությունը։
Նախնական տվյալներով՝ իրանա-ամերիկյան բանակցությունների նոր փուլը նախատեսված է ապրիլի 21-ին Իսլամաբադում։ Այդ քաղաքում են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունները իրենց անդրանիկ հանդիպումն անցկացրել։
Բանակցությունների նոր փուլին համաձայնել է ԱՄՆ-ը, Պակիստանը, այնինչ Իրանից հստակ պատասխան չի հնչել։ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև հաստատված երկշաբաթյա հրադադարը ավարտվում է ապրիլի 22-ին։












