Գլխավոր Լրահոս

Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է․ Ավինյան

Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է․ Ավինյան

Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, սա Երևանի քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրն է: Այս մասին ապրիլի 20-ին գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա նշանակում է, որ այսուհետ շաբաթական ռեժիմով՝ երկուշաբթի օրերին, առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի մետրոյի կայանի կառուցման գործընթացին: Նույնիսկ ամենամիկրոդետալի ուղղությամբ ես պահանջում եմ ունենալ արված աշխատանք և զեկուցելու նյութ։ Ես ինքս անձամբ շաբաթական ռեժիմով, երբ որ պետք լինի գործընկերներին զանգահարել, նամակ գրել,հոգնացնել, զզվացնել իրենց այս թեմայով, ես նույնպես դա իրականացնելու եմ։ Ակնկալելու եմ, որ զեկուցելու եք այն քայլերի մասին, որոնք իրականացրել ենք, որպեսզի այս ծրագիրը մի քանի լոնք առաջ գնա: Սա դառնալու է նորման մինչև այն պահը, երբ բուն իրական շինարարությունը կսկսենք այդտեղ»,- ասել է քաղաքապետը։

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանն անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանին հարող տարածքներում օտարման գործընթացին՝ նա հայտնել է, որ նախնական գնահատմամբ օտարման գոտին ներառում է շուրջ 42,000 քմ տարածք և 33 գույքային միավոր, որոնց փոխհատուցման համար կողմնորոշիչ հաշվարկվել է 10 մլրդ դրամ։ Ներկայումս նախագիծը լրամշակվում է Արդարադատության նախարարության փորձաքննական եզրակացությունը ստանալու նպատակով։

«Մեր գնահատումներով՝ ներդրումային ծրագրի տնտեսական զուտ ներկա արժեքը կազմում է 107,3 մլրդ դրամ, իսկ տնտեսական շահութաբերության ներքին դրույքը՝ 15,3%։ Սա էապես բարձր է կառավարության սահմանած 9% նվազագույն հենանիշից և հավաստում է, որ ծրագիրն օգտավետ է ոչ միայն տնտեսապես, այլև բնապահպանական ու ռազմավարական տեսանկյունից։ Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա 2026-ի բյուջեով պլանավորված է 2 մլրդ դրամ, իսկ 2027-2028-ի ՄԺԾ-ով (Միջնաժամկետ ծախսերի ծրագիր) նախատեսված են 12 և 10 մլրդ դրամի ռեսուրսներ։ Ծրագրի ամբողջ ֆինանսավորումն իրականացվելու է բյուջետային միջոցներից։ Առաջիկայում կներկայացնենք նաև միջգերատեսչական կառավարման մարմին և խորհուրդ հաստատելու մասին որոշման նախագիծը, քանի որ իրականացումը ենթադրում է լուրջ համակարգման հարցեր»,- հայտնել է Բաբայանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում