Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի հետ քննարկում ենք «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ վարչապետ

Ռուսաստանի հետ քննարկում ենք «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ վարչապետ

Ռուսաստանի հետ քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը։ Այս մասին սեպտեմբերի 3-ին՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ, ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրենք մեծ փորձ ունեն այստեղ և ուրախ կլինենք, որ իրենք այդ հարցում մեզ աջակցեն։ Մենակ Աջափնյակի մասին չէ։ Երևանի Մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկը մի կայարանով չի․․․ մի կայարան ասում ենք այդպես վախեցած, լարված, որ այդ մի կայարանը բարեհաջող կառուցենք, ավարտվենք, հետո դրանից հետո երկրորդ, երրորդ։ Այս պահին տեսադաշտում առնվազն չորս նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղը Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա և կպնի Չարբախ կայարանին և մենք մետրոյի շրջանաձև երթևեկության հնարավորություն ունենանք»,- ասել է Փաշինյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 6-ին գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ստացել է Հայաստանի կառավարության ֆինանսական հաստատումը, և առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կորոշվի դրա իրականացման հստակ ձևաչափը։ Ավինյանի խոսքով՝ կայարանի կառուցման նախագիծն ու նախահաշիվն արդեն պատրաստ են, և այն գործադիրի կողմից հաստատված ենթակառուցվածքային խոշոր փաթեթի ամենահասուն ու իրականացմանը մոտ գտնվող կոմպոնենտն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում