Գլխավոր Լրահոս

Չեխիայի վարչապետը դեմ է Ուկրաինային ԵՄ բյուջեից 100 մլրդ եվրո հատկացնելուն

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

Լուսանկար՝ Օլիվիե Մաթիսի / EPA / Profimedia

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը դեմ է Եվրամիության 2028-2034 թվականների բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացնելուն։ Նա հայտարարել է, որ ԵՄ բյուջեի ներկայացված նախագիծն անընդունելի է Չեխիայի համար։

Ինչպես հաղորդում է չեխական iRozhlas պարբերականը, Բաբիշը քննադատել է ոչ միայն Ուկրաինային նախատեսվող ֆինանսական աջակցությունը, այլև Չեխիային հատկացվող միջոցների կրճատումն ու եվրոպական կառույցների պահպանման ծախսերը։

«Ինչո՞ւ պետք է Ուկրաինային գումար տրամադրենք եվրոպական բյուջեից։ Ուկրաինան պետք է ֆինանսավորում ստանա ԵՄ բյուջեից դուրս»,- հայտարարել է Չեխիայի վարչապետը։

Նոյեմբերի 21-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ներկայացրել էր ԵՄ 2028-2034 թվականների բազմամյա բյուջեի շուրջ բանակցությունների նոր առաջարկը։ Այն նախատեսում է բյուջեն 204 մլրդ եվրոյով կրճատել Եվրահանձնաժողովի նախնական նախագծի համեմատ։

Բաբիշի խոսքով՝ Չեխիան աստիճանաբար ավելացնում է իր վճարումները ԵՄ բյուջե, մինչդեռ նոր առաջարկով երկրին հատկացվող ֆինանսավորումը նախատեսվում է կրճատել 7,5 մլրդ չեխական կրոնով։

Նա քննադատել է նաև եվրոպական կառույցների պահպանման ծախսերը։ Վարչապետի հաշվարկներով՝ յոթ տարվա ընթացքում Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի և եվրոպական պաշտոնյաների պահպանման համար նախատեսվում է ծախսել 100 մլրդ եվրո։

ԵՄ բյուջեի վերջին առաջարկը քննադատել է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, սակայն այլ պատճառներով։ Մերցը կողմ է ԵՄ ընդհանուր բյուջեի կրճատմանը՝ միաժամանակ կարևորելով Ուկրաինային երկարաժամկետ և կայուն ֆինանսական աջակցության տրամադրումը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ձգտում է մինչև տարեվերջ համաձայնության հասնել ԵՄ բազմամյա բյուջեի շուրջ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում