Գլխավոր Լրահոս

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հրադադար հաստատել Ալյոշկիում․ Սպիտակ տուն

Լուսանկարը՝ Ալեքսեյ Կոնովալովի / ՏԱՍՍ լրատվական

Լուսանկարը՝ Ալեքսեյ Կոնովալովի / ՏԱՍՍ լրատվական

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հոկտեմբերի 29-ից հրադադար հաստատել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում։ Հայտնում է Սպիտակ տունը։

Հրադադարի նպատակն է մարդասիրական օգնություն հասցնել քաղաք և հատուկ անվտանգ միջանցքով տարհանել խաղաղ բնակիչներին։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ հրադադարի ընթացքում ռուսական և ուկրաինական խմբերի գործողությունները տեղում ուղեկցելու և փաստագրելու է ամերիկյան անկախ մեդիա կազմակերպություն։

Հայտարարության համաձայն՝ պայմանավորվածությանը նպաստել է ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Նա և իր ներկայացուցիչները անմիջական կապ են պահպանել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությունների հետ՝ հրադադարի պայմանները համաձայնեցնելու համար։

Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում անդրադարձել էր Ալյոշկիի հումանիտար իրավիճակին։

Սեպտեմբերի 21-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ալյոշկիում հումանիտար իրավիճակը կրիտիկական էր որակել։ Ռուսաստանի պաշտոնյաների պնդմամբ՝ քաղաքի բնակիչներին օգնություն հասցնելը դժվարացել է գնդակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում