Գլխավոր Լրահոս

Զելենսկին մտադիր է առաջադրվել, եթե ընտրություններն անցկացվեն պատերազմի ընթացքում

Զելենսկին մտադիր է առաջադրվել, եթե ընտրություններն անցկացվեն պատերազմի ընթացքում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ընթացքում նախագահական ընտրություններ անցկացվելու դեպքում ինքը կառաջադրվի, քանի որ իր պարտքն է համարում Ուկրաինան պաշտպանելը մինչև ռազմական գործողությունների ավարտը։

NBC News-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ ընտրություններ անցկացնելու համար պատրաստ է լուծումներ գտնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի։ Նա պարզաբանել է, որ թեև գործող օրենսդրությունը պատերազմի ավարտից հետո նախապատրաստման համար պահանջում է առնվազն վեց ամիս, հարցը վերաբերում է ոչ միայն օրենքին, այլև անվտանգության միջոցառումներին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն պնդում է ընտրությունների անցկացումը, ապա անհրաժեշտ է առնվազն 60-օրյա հրադադար, որպեսզի հնարավոր լինի փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ և պատրաստել անվտանգության ենթակառուցվածքները։ Նա ընդգծել է նաև զինվորականներին քվեարկելու հնարավորություն տալու անհրաժեշտությունը, քանի որ նրանք են պաշտպանում երկիրը։

Զելենսկին հերքել է ենթադրություններն այն մասին, թե ինքը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, և նշել է, որ երկիրը ղեկավարողի վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն ուկրաինացիները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում