Գլխավոր Լրահոս

Թուրքիայում COP31-ն ավարտվեց առանց կլիմայական համաձայնագրի

Թուրքիայում COP31-ն ավարտվեց առանց կլիմայական համաձայնագրի

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված COP31 կլիմայական գագաթնաժողովը նոյեմբերի 22-ին ավարտվեց առանց վերջնական համաձայնագրի։ Երկշաբաթյա բանակցություններից և լրացուցիչ երկու օր տևած քննարկումներից հետո մասնակից երկրներին չի հաջողվել համաձայնության գալ հանածո վառելիքի հարցում, հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը։

Հիմնական տարաձայնությունը նավթի, գազի և քարածխի օգտագործումից հրաժարվելու պարտավորությունների շուրջ էր։ Եվրամիությունը, Պանաման և Մարշալյան կղզիներն առարկել են եզրափակիչ փաստաթղթի նախագծին՝ պնդելով, որ այն թուլացնում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եվրամիության համար անընդունելի էր, որ փաստաթղթում որևէ հիշատակում չկար հանածո վառելիքի և դրանից հրաժարվելու մասին։

Տես՝ Թուրքիայում կլիմայական գագաթնաժողովը փակուղի է մտել։

COP31-ի նախագահ, Թուրքիայի շրջակա միջավայրի նախարար Մուրաթ Քուրումը եզրափակիչ նիստում հայտարարել է, որ համաձայնություն ձեռք չի բերվել, ուստի որոշումները չեն ընդունվել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոր հիասթափություն է հայտնել բանակցությունների արդյունքների կապակցությամբ։

Գուտերեշը զգուշացրել է, որ գլոբալ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ, իսկ աշխարհը գնում է դեպի տաքացման՝ 1,5°C սահմանաչափի գերազանցում։ Նա կոչ է արել արագացնել հանածո վառելիքից անցումը և ավելացնել զարգացող երկրներին տրամադրվող կլիմայական ֆինանսավորումը։

Կլիմայական հաջորդ՝ COP32 գագաթնաժողովը կանցկացվի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ երկրները կրկին կքննարկեն Անթալիայում չլուծված հարցերը։


COP31-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովն է։ Այն ամենամյա միջազգային հանդիպում է, որի ընթացքում երկրները բանակցում են գլոբալ տաքացումը սահմանափակելու, ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու և կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարի ֆինանսավորման շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում