Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության փոխայցերը նպաստում են իրավիճակի կարգավորմանը․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության փոխայցերը նպաստում են իրավիճակի կարգավորմանը․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրատվամիջոցների միջև փոխադարձ այցելություններն ու հանդիպումները նպաստում են իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է APA-ն։

Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել երկու երկրների միջև։ «Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես՝ նավթամթերքի արտահանում Ադրբեջանից Հայաստան»,- ասել է Ալիևը։

***

Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների և լրագրողների փոխայցելությունները մեկնարկել են 2025-ից: Նախ օդային ճանապարհով հինգ ադրբեջանցի փորձագետից կազմված խումբ է այցելել Բաքու, հետո հինգ ադրբեջանցի փորձագետ եկել է Երևան։  Այնուհետև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված ցամաքային հատվածով 20 ադրբեջանցի փորձագետներ ու լրագրողներ եկան Հայաստան, ևս 20 հայ փորձագետ ու լրագրող նույն ճանապարհով գնացին Ադրբեջան։

2025-ի նոյեմբերից Ադրբեջանի տարածքով Հայաստանը երկաթգծով ցորեն է ներկրում Ռուսաստանից։ Դեկտեմբերից էլ Ադրբեջանից վառելիք է ներկրվում Հայաստան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում