Գլխավոր Լրահոս

Խորհրդարանական ընտրություններին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել չորս քաղաքական ուժ

Խորհրդարանական ընտրություններին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել չորս քաղաքական ուժ

Խորհրդարանական ընտրություններին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը,  «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

Ղուկասյանը նշել է, որ ապրիլի 22-ի սրությամբ կուսակցություններից և դաշինքներից 23 օգտահաշվի դիմում է ստացել ԿԸՀ-ն, ինչը դեռ չի նշանակում, որ այդ ուժերից ոչ բոլորն են առաջադրվելու ընտրություններին։

«Սա օգտահաշվի հայտն է, որ յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք, եթե ցանկանում է մասնակցել ընտրություններին ինքը պարտադիր պետք է դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողովին օգտահաշիվ ստանալու համար, որպեսզի կարողանան հետագայում իրենց ընտրական ցուցակները ներբեռնել այդտեղ։ Այս պահին մենք ունենք 23 հայտ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք այդքան ունենալու ենք նաև առաջադրում։ Օգտահաշիվ ունենալը դեռևս չի նշանակում՝ դիմել առաջադրման համար»,- ասել է Ղուկասյանը։

Օգտահաշվի և առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 23-ի 18:00-ն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում