Գլխավոր Լրահոս

«Հայաստան» դաշինքն աջակցելու է ընդդիմադիր դաշտի առաջատար թեկնածուին․ Մինասյան

«Հայաստան» դաշինքն աջակցելու է ընդդիմադիր դաշտի առաջատար թեկնածուին․ Մինասյան

«Հայաստան» դաշինքն աջակցելու է ընդդիմադիր դաշտի առաջատար թեկնածուին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։  Ըստ նրա՝ «Հայաստան» դաշինքը մտադիր է ընդդիմադիր դաշտի համախմբումով մեծամասնություն ունենալ։

«Ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը ներկայացնում է իր վարչապետի թեկնածուին, և մենք ջակցելու ենք այդ թեկնածուին, ով կլինի առաջատարը ընդդիմադիրներից, նա էլ առաջին հերթին այդ իրավունքը կվաստակի»,- ասել է Մինասյանը:

Մինասյանը վստահեցրել է, որ իրենց ուժը որևէ ակնկալիք, ձգտում չունի, որ «Հայաստան» դաշինքից լինի վարչապետը։  

Նրա խոսքով՝  «Հայաստան» դաշինքն ընտրություններին գնում է ավելի շատ ձայն հավաքելու ակնկալիքով։

«Մենք վստահությամբ գնում ենք բոլոր ընտրություններում՝ այն համոզումով, որ ընկալելի կդառնանք մեր հայրենակիցներին, և մեր հայրենակիցների մեծամասնությունը իրենց վստահությունը կտա մեզ։ Մտածում ենք, որ ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 2021-ի ընտրություններին»,- ասել է Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը վստահեցրել է, որ այս ընտրությունները մանդատի կռիվ չեն։ Նրանց նպատակն  իշխանափոխությունն է, վերադարձը՝ արժանապատիվ, անվտանգ Հայաստանի հայեցակարգին, հակառակ դեպքում այդ մանդատը  ոչ մի բանի պետք չի գալու։  

«Մենք մտադիր ենք ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այդ մեծամասնությունը, և հասարակությունը այդ վստահությունը ներշնչում է մեզ. մեր շփումները, մեր այս ընթացքում գործունեությունը, մարդկանց հետ աշխատանքը, նրանց մտահոգությունները տալիս են այդ վստահությունը, որ այս ընտրություններով փոփոխվելու է իշխանությունը և ընդդիմադիր դաշտը։ Մենք այդ մասով շատ անկեղծ ենք եղել և ենք, ու ասում ենք, որ ընդդիմադիր դաշտը պետք է, այս խնդիրը իր առաջ ունենալով, գնա համագործակցության հետընտրական շրջափուլում»,- ասել է Մինասյանը։

«Հայաստան» դաշինքն այսօր՝ ապրիլի 23-ին, ԿԸՀ է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առաջադրման փաստաթղթերը։ Խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում