Գլխավոր Լրահոս

Լեհաստանի նախագահը վարչապետին մեղադրել է Սահմանադրական դատարանը զավթելու փորձի մեջ

Հոկտեմբերի 30-ին ցուցարարները հավաքվել էին Վարշավայում՝ Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի շենքի մոտ։

Հոկտեմբերի 30-ին ցուցարարները հավաքվել էին Վարշավայում՝ Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի շենքի մոտ։

Լուսանկարը՝ Վոյտեկ Ռադվանսկիի/AFP։

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է երկրի Սահմանադրական դատարանը բռնի կերպով վերահսկողության տակ վերցնելու փորձի մեջ։ Նախագահը պաշտպանել է դատարանի կասեցված նախագահ Բոգդան Շվիեչկովսկուն։

Հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանի դատավոր Աննա Կորվին-Պիոտրովսկին կասեցրել է Շվիեչկովսկու լիազորությունները՝ ստանձնելով դատարանի ղեկավարումը։ Որոշումը հանգեցրել է երկրի նախագահի և վարչապետի միջև լարվածության սրմանը։

Նավրոցկին տեղի ունեցածը որակել է որպես պետական մարմնի բռնի զավթում և կոչ արել հրատապ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել։

Վարչապետ Դոնալդ Տուսկը, իր հերթին, հայտարարել է, որ կառավարությունը փորձում է վերականգնել երկրում իրավունքի գերակայությունը։


Սահմանադրական դատարանի շուրջ հակամարտությունը Լեհաստանում շարունակվում է տարիներ շարունակ։ 2023-ին իշխանության եկած Տուսկի եվրոպամետ կառավարությունը հայտարարել է դատական համակարգը բարեփոխելու և դատարանների անկախությունը վերականգնելու մտադրության մասին։

Սակայն նախկին ազգայնական իշխանությունների դաշնակից նախագահ Կարոլ Նավրոցկին դեմ է կառավարության մի շարք քայլերին։ Տարաձայնությունները խորացել են նաև դատավորների նշանակման և նրանց լիազորությունների ճանաչման հարցերում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում