Ցեղասպանության թանգարանը հեռացրել է կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը, Հ1-ը չի հեռարձակել նրա այցը Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքըն ու սոցցանցի էջերն անդրադարձել են Ամենայն Հայոց կաթողիկոսի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ, ապա հեռացրել գրառումը, արձանագրել է Ազատությունը։
Այսօր ավելի Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չէր հեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար։
Ինչպես նախորդ տարիներին, նա այս անգամ ևս այցելությունն իրականացրել էր բարձրաստիճան պաշտոնյաներից առանձին։
Հանրայինի եթերում այդ ընթացքում ցուցադրվել է հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի մի պաշտոնյայի հետ։ Կադրում Մայր Աթոռի պատվիրակության այցը չի երևացել։
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի իր ուղերձում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է նաև 2023-ին Արցախի հայերի տեղահանությանը՝ այն որակելով ցեղասպան գործողությունների հետևանք։
Տե՛ս նաև՝ Հարյուրամյակ անց նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Գարեգին Բ-ի ուղերձը











