Գլխավոր Լրահոս

ԱՄՆ բանակցողները մեկնում են Իսլամաբադ, Իրանը հրաժարվում է ուղիղ երկխոսությունից

ԱՄՆ բանակցողները մեկնում են Իսլամաբադ, Իրանը հրաժարվում է ուղիղ երկխոսությունից

ԱՄՆ բանակցողները ապրիլի 25-ին նախատեսում են մեկնել Պակիստան, սակայն Իրանը հայտարարել է, որ իր պաշտոնյաները ուղիղ չեն բանակցի ԱՄՆ-ի հետ. գրում է Ռոյթերս գործակալությունը։

Նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, ըստ Սպիտակ տան հայտարարության, շաբաթ առավոտյան պետք է մեկնեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ բանակցություններ վարելու։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին ասել է, որ Իրանն ունի հնարավորություն՝ «լավ գործարք» կնքելու Միացյալ Նահանգների հետ։

«Իրանը գիտի, որ դեռ կա բաց պատուհան՝ ճիշտ ընտրություն կատարելու համար, միայն անհրաժեշտ է, որ նրանք հրաժարվեն միջուկային զենքից՝ բովանդակալից և ստուգելի ձևով»,- ասել է Հեգսեթը։

Արաղչին ապրիլի 24-ին ժամանել էր Իսլամաբադ։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը X-ում գրել է, որ Իրանի պաշտոնյաները ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու ծրագիր չունեն, և Թեհրանի մտահոգությունները կփոխանցվեն միջնորդ Պակիստանին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն ասել է, որ ԱՄՆ-ն վերջին օրերին Իրանի կողմից որոշ առաջընթաց է գրանցել և հույս ունի, որ այս հանգստյան օրերին ևս կնկատվի առաջընթաց։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ևս պատրաստ է մեկնել Պակիստան։

Միացյալ Նահանգներն ու Իրանը ձախողել էին խաղաղության գործարք կնքելու փորձը Պակիստանի մայրաքաղաքում կայացած բանակություններից հետո։

Ապրիլի 11-ին սկսված ու մոտ 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Թեհրանն Իսլամաբադում հրաժարվել է ընդունել Վաշինգտոնի պայմանները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում