Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանում Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնել. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանում Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահՎոլոդիմիր Զելենսկին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ։
Ապրիլի 25-ին Ադրբեջան իր այցի ժամանակ նա նշել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում գործընկերների դերը բանակցային գործընթացի միջնորդության մեջ։
«Ես Ադրբեջանի նախագահի հետ կիսվեցի, որ մենք պատրաստ ենք եռակողմ բանակցությունների։ Մենք նման բանակցություններ ունեցանք Թուրքիայում, Շվեյցարիայում։ Մենք պատրաստ ենք նման բանակցությունների Ադրբեջանում, եթե Ռուսաստանը պատրաստ լինի դիվանագիտությանը»,- ավելացրել է նա։
Ալիևն իր հերթին նշեց, որ Ուկրաինայի և Ադրբեջանի միջև այժմ «բավականին լուրջ համագործակցություն» է ընթանում, որը Զելենսկու այցի ժամանակ «ևս մեկ անգամ հաստատվեց»։
Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Հետագայում բանակցություններ են տեղի ունեցել նաև Աբու Դաբիում՝ փետրվարի 4-5-ին և Ժնևում՝ փետրվարի 17-18-ին։











