Գլխավոր Լրահոս

Կիևի մոտ ռուսական հարվածից և զինամթերքի պայթյուններից 37 մարդ է զոհվել

Կիևի մոտ ռուսական հարվածից և զինամթերքի պայթյուններից 37 մարդ է զոհվել

Կիևի մարզի Բուչայի շրջանում ռուսական հարվածից և դրան հաջորդած զինամթերքի պայթյուններից առնվազն 37 մարդ է զոհվել, ևս 42-ը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ուկրաինական իշխանություններին։ Վիրավորների թվում չորս երեխա կա։

Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոյի խոսքով՝ զոհվածներից 34-ը գտնվել են տարեցների խնամքի պանսիոնատում։ Զոհվել է նաև Դմիտրովկա համայնքի ղեկավար Տարաս Դիդիչը, որը, ըստ Տկաչենկոյի, առաջիններից էր, որ մեկնել էր դեպքի վայր։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի գիշերը Բուչայի շրջանի Միլա գյուղում։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ռուսական հարվածից հետո ձեռնարկություններից մեկում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Մոտ 400 մարդ տարհանվել է վտանգավոր գոտուց։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Միլայում խոցել է Fire Point ընկերության զինամթերքի պահեստը։ Ըստ ռուսական կողմի՝ այնտեղ պահվել են FP-1 և FP-2 հեռահար անօդաչուների բաղադրիչներ և մեկնարկային արագացուցիչներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ առաջին հարվածը հասցվել է զինամթերքի պահեստավորման վայրին, որին հաջորդել է արկերի, ականների, այլ զինամթերքի և անօդաչուների լայնածավալ դետոնացիա։ Նա միաժամանակ քննադատել է պահեստի տեղակայումը բնակելի տարածքի մոտ՝ դա անվանելով ծանր անփութություն։

Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է, որ վնասվել են բնակելի տներ, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց պանսիոնատը և այլ ենթակառուցվածքներ։ Տկաչենկոյի տվյալներով՝ տարբեր աստիճանի վնաս է ստացել մոտ 50 բնակելի տուն։

Դեպքի առնչությամբ Ուկրաինայի ոստիկանությունը և Անվտանգության ծառայությունը նախաքննություն են սկսել պաշտոնեական անփութության հոդվածով։ Զելենսկին հայտարարել է, որ մարդկանց մահվան համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում