Գլխավոր Լրահոս

Մոսկվայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Մոսկվայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Ուկրաինական անօդաչուների հնարավոր հարձակումների պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններն էլ արդեն երկու գիշեր շարունակ դադարեցնում են թռիչքները։ Հոկտեմբերի 17-ի գիշերը սահմանափակումների մասին հայտնել է «Ռոսավիացիան»։

«Մեդուզա»-ի հաշվարկով՝ հետաձգվել կամ չեղարկվել է 350-ից ավելի չվերթ։ Ամենից շատ տուժել է «Շերեմետևոն»։

Մոսկվա թռչող ինքնաթիռների մի մասը վայրէջք է կատարել այլ քաղաքներում:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ գիշերը մայրաքաղաքի վրա է ուղղվել 140-ից ավելի անօդաչու։

Թռիչքները սահմանափակվել են Ռուսաստանի ընդհանուր 12 օդանավակայանում, այդ թվում՝ Սոչիում, Կալուգայում, Սարատովում և Յարոսլավլում։ Սահմանափակումների ընդհանուր տևողությունը կազմել է 75 ժամ։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում