Գլխավոր Լրահոս

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը հոկտեմբերի 18-ի գիշերը ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Սանկտ Պետերբուրգի մի շարք շրջաններում և Պետերբուրգի նավթային տերմինալի տարածքում։ Քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի խոսքով՝ արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են հրդեհները մարելու ուղղությամբ։

ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։ Շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել է չորս մարդ։

Հարձակման հետևանքով խափանվել է էլեկտրամատակարարումը։ Յանինոյում երկու տրանսֆորմատորային ենթակայանների անջատման պատճառով առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 20 հազար բնակիչ։

Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես սահմանափակվել է Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանի աշխատանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում