Գլխավոր Լրահոս

Վլադիմիրում ԱԹՍ-ի հարձակումից հետո «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը

Վլադիմիրում ԱԹՍ-ի հարձակումից հետո «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի մերձակայքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է «Յանդեքս» ընկերության տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը, ինչի պատճառով կենտրոնն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։

Այս մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է ընկերության Yandex Cloud ծառայությունը։

Տվյալների կենտրոնի աշխատանքի դադարեցման հետևանքով «Յանդեքս»-ի մի շարք ծառայություններ ժամանակավորապես անհասանելի են դարձել։ Խափանումներ են արձանագրվել Yandex Pay, Yandex Lavka և Yandex Eda հավելվածներում։ Ավելի վաղ օգտատերերը խնդիրների էին բախվել նաև Մոսկվայի տարածաշրջանում Yandex Go տաքսի ծառայությունից օգտվելիս։

Վլադիմիրի մարզպետ Ալեքսանդր Ավդեևն ավելի վաղ հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վլադիմիրի մերձակայքում գտնվող ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ընկերության փոխանցմամբ՝ տուժածներ չկան։ Տվյալների կենտրոնի տարածքում աշխատում են համապատասխան ծառայությունները, որոնք վերացնում են հարձակման հետևանքները։

Իրադարձություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում