Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, 20-ը՝ տուժել

Մոսկվայի մարզում սեպտեմբերի 20-ի գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 20-ը՝ տուժել։ Նրանցից 15-ը հոսպիտալացվել են, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջանների, Մոսկվայի մարզի, Ղրիմի և Սև ծովի ջրատարածքի վրա խոցվել և ոչնչացվել է ընդհանուր առմամբ 1110 ուկրաինական ԱԹՍ։
Վորոբյովի տվյալներով՝ միայն Մոսկվայի մարզի 17 շրջաններում խոցվել է 249 անօդաչու։ Հարձակման հետևանքով երկու բազմաբնակարան շենքերում և պահեստային համալիրում հրդեհներ են բռնկվել, մեկ բազմաբնակարան շենք վնասվել է։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է նաև, որ հարձակման հետևանքով վնասվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածքում գտնվող օբյեկտ։ Նրա խոսքով՝ գործարանի տարածքում տուժածներ չկան։
Ռուսաստանցի պաշտոնյաները հարձակումը կապում են Ռուսաստանում ընթացող Պետդումայի ընտրությունների հետ։ Սոբյանինը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, «աննախադեպ հարձակումը» ծրագրված էր ընտրությունները խափանելու նպատակով։
Ռուսաստանում սեպտեմբերի 18-ից ընթանում է Պետդումայի ընտրությունները։ Այնս կավարտվի այսօր՝ սեպտեմբերի 20-ին։
Իրադարձություն
Տեղադրություն











