Գլխավոր Լրահոս

Իրկուտսկում ժանտախտի կասկածով կին է մահացել

Իրկուտսկում ժանտախտի կասկածով կին է մահացել

Իրկուտսկում՝ նախնական ժանտախտ ախտորոշմամբ, կին է մահացել, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։

«Հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշած անձի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կենտրոնից հայտնում են, որ նախնական վարկածով վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով՝ ժանտախտի հարուցչով սրվակի կոտրվելու արդյունքում։ Մահվան վերջնական պատճառը դեռ պաշտոնապես հաստատված չէ։ Լաբորատոր հետազոտությունները ըթացքում են։

Ժանտախտը բնական օջախային, ծանր ընթացքով, զոոնոզ վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է Yersinia pestis մանրէն:

Վարակի հիմնական բնական պահոց են հանդիսանում կրծողները և այլ մանր կաթնասունները, իսկ հիմնական փոխանցողները՝ վարակված լվերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում