Գլխավոր Լրահոս

ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նոր հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին

ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նոր հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև հարաբերություններում առկա խնդիրների վերացման հարցով նոր հանդիպումը նախատեսվում է անցկացնել առաջիկա շաբաթներին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ նման հանդիպումները պարբերական բնույթ են ստացել։

«Մենք կարծում ենք, որ դա օգտակար է։ Այլ հարց է, որ բովանդակային առաջընթացի տեմպը ցանկալիից և ակնկալվածից ցածր է։ Այնուամենայնիվ, մենք դրանից չենք հրաժարվում և շարունակելու ենք առաջ շարժվել»,- ասել է Ռյաբկովը։

ՌԴ ԱԳՆ փոխնախարարը հունիսի վերջին հայտնել էր, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների շուրջ երկխոսությունը կանգ է առել, սակայն հնարավոր են փորձագիտական խորհրդակցություններ։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հաջորդ շփման ժամկետները քննարկվում են։

Կազմակերպություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում