Գլխավոր Լրահոս

Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

Ծանրամարտի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանն իր երրորդ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնություններում:

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 200 կգ ու 210 կգ: Այս ձևում նա առաջին հորիզոնականում է: Հրում վարժությունում նա նորից առաջինն էր 241 կգ քաշով:

Երկամարտի 451 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Էմմա Պողոսյանը ու Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում