Գլխավոր Լրահոս

Red Bull Armenia-ն առաջին անգամ Հայաստան է բերում լեգենդար Wings for Life World Run–ը

Red Bull Armenia-ն առաջին անգամ Հայաստան է բերում լեգենդար Wings for Life World
Run–ը

Red Bull-ն առաջին անգամ Հայաստան է բերում աշխարհահռչակ բարեգործական վազքը՝ լեգենդար Wings for Life World Run–ը։

Այն մեկնարկելու է մայիսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Երևանում՝ Հրազդանի կիրճում։

Wings for Life World Run–ը վերափոխում է ավանդական մրցավազքի մասին պատկերացումները․ սա մրցուղի է, որը չունի վերջնագիծ։ Մասնակիցները վազում են այնքան ժամանակ, մինչև նրանց «բռնում է» վիրտուալ Catcher Car-ը:

Այս միջոցառման մասնակցության վճարների և նվիրատվությունների 100%-ն ուղղվում է գիտական հետազոտություններին՝ աջակցելով ողնուղեղի վնասվածքների բուժման նոր հնարավորությունների ստեղծմանը։

Միանալով Wings for Life World Run–ին Հայաստանը դառնում է մեծ ու կարևոր գաղափարի մասնակից․ հարյուր հազարավոր վազորդներ ամբողջ աշխարհով մեկ, միաժամանակ մեկնարկում են վազքը՝

համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ աջակցելու նրանց, ովքեր չեն կարող վազել։

Սա մրցավազք չէ միայն պրոֆեսիոնալների համար, սա վազք է բոլորի համար։

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝

https://www.wingsforlifeworldrun.com/en/locations/yerevan

Red Bull-ը համաշխարհային բրենդ է, որը թևեր է տալիս մարդկանց և գաղափարներին։ Այն աջակցում է սպորտային նախագծերի ամբողջ աշխարհում՝ խրախուսելով մարդկանց փորձել իրենց ուժերը, իրականացնել համարձակ գաղափարներ և ստեղծել նոր փորձառություններ։

Red Bull-ը պարզապես էներգետիկ ըմպելիք չէ․ այն շարժում է, որը ոգեշնչում է մարդկանց՝ շարժվել առաջ, փորձել անհնարինը և ստեղծել իրական ազդեցություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում