Գլխավոր Լրահոս

«Երևան ուելնես»-ի լողավազանում քլորի մեծ չափաբաժին է արտահոսել․ 5 անձ է տուժել

«Երևան ուելնես»-ի լողավազանում քլորի մեծ չափաբաժին է արտահոսել․ 5 անձ է տուժել

«Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի լողավազանում քլորի մեծ չափաբաժնի արտահոսքի հետևանքով բուժօգնություն է ստացել 5 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։ Մեծահասակը համալիրի աշխատակից է՝ ազգությամբ հնդիկ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ, իսկ տուժածներին ապահովության համար լրացուցիչ թթվածին է տրամադրվել։

Երեխաները գանգատվել են քլորի ուժեղ հոտից և կոկորդում քերոցի զգացողությունից։ Համալիրի աշխատակցի մոտ արձանագրվել են աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, փսխում, օդի անբավարարության զգացում և գլխապտույտ։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Համալիրը նախկինում պատկանում էր գործարար Գագիկ Ծառուկյանին և գործում էր «Մուլտի Ուելնես» անունով։ Ծառուկյանին կալանավորելուց հետո, 2026 թվականի հուլիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը լուծել է ընկերության հետ պայմանագիրը, և համալիրի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Հուլիսի վերջին այն վերաբացվել է «Երևան Ուելնես» անունով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում