Գլխավոր Լրահոս

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կլինեն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ի ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ։

Դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից և Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում