Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել: Նախնական տեղեկություններով կա 3 զոհ, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
«Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է»,- ասված է հաղորդագրության մեջ։










