Գլխավոր Լրահոս

«Աղի լճի» մոտ փորման աշխատանքների ընթացքում մեկ մարդ մահացել է

«Աղի լճի» մոտ փորման աշխատանքների ընթացքում մեկ մարդ մահացել է

Երևանի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում հողազանգվածի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական, բժշկական ապահովման և այլ ստորաբաժանումների խմբեր։

Փրկարարները հողազանգվածի տակից դուրս են բերել քաղաքացիներից մեկին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 14։47-ի սահմաններում հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել մյուս քաղաքացու դին։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը հայտնել է, որ հոսպիտալացված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում