Գլխավոր Լրահոս

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի

Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված և արձակված պայմանագրային զինծառայողներին դրամական օգնություն կհատկացվի։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։

Ըստ հիմնավորման՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախկինում կատարված փոփոխություններով սահմանվել էր առողջական պատճառներով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակվելու կարգը, սակայն կառավարության որոշման մեջ տեխնիկական վրիպակի պատճառով չէին նախատեսվել պայմանագրային զինծառայողներին հասանելիք դրամական օգնության սոցիալական երաշխիքները: Մայր օրենքում կատարված հետագա փոփոխություններով այդ թերկարգավորումը շտկվել է։

Մեկ այլ փոփոխությամբ վերանայվում է հիվանդության պատճառով զինծառայողներին տարեկան մեկ անգամ տրվող դրամական օգնության տրամադրման պայմանը։ Նախկին «երկարատև հիվանդության» ընդհանուր ձևակերպման փոխարեն սահմանվում է հստակ ժամկետ. դրամական աջակցությունը կհատկացվի անընդմեջ 30 օրացուցային օր հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում։

Նախագծում նշվում է, որ բժշկական օգնության ծավալների ավելացման և առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում բուժման հետ կապված զինծառայողների անձնական ծախսերը կրճատվել են, ինչի պատճառով նպատակահարմար է գտնվել դրամական օգնության տրամադրումը դարձնել առավել հասցեական։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում